Քոչարյանը խուսափեց ասել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. չի կարող երաշխավորել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Ձեզանից չենք լսել այդպիսի հայտարարություն: Այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով այս դիտարկմանը՝  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Ինձանից չե՞ք լսել, հիմա ասե՞մ»:

«Մադրիդյան սկզբունքները դուք կարդացե՞լ եք, Քիվեսթի սկզբունքները և պայմանագիրը ծանո՞թ են ձեզ, լավագույն փաստաթղթերն են, հետո մադրիդյան սկզբունքները, որոշակի ձևափոխմամբ, դարձան կազանյան փաստաթղթեր:

Ես երբեք չեմ բանակցել որևէ տարբերակ, որով կարող էր Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում: Ես չեմ տեսնում Ղարաբաղի ապագան Ադրբեջանի կազմում ընդհանրապես, եթե այդպիսի լուծում լինի, համոզված եմ, Ղարաբաղը հայաթափվելու է:

Մեր արգումենտներից մեկը եղել է հետևյալը՝ Սումգայիթյան դեպքերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի կազմում հայերը չեն կարող գոյատևել, դա սպառնալիք է իրենց գոյությանը և կյանքին: 44-օրյա պատերազմը վերահաստատեց դա՝ ավելի մեծ ծավալով, ավելի մեծ մասշտաբով:

Եվ եթե այս իշխանությունը համաձայնվի տարածքային ամբողջականության տարբերակին, Ղարաբաղում հայ չի մնա շատ կարճ ժամանակահատվածում: Իհարկե պետք է ամեն ինչ անել բացառելու համար այդ տարբերակը:

Ես ինչու չեմ ասում՝ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև հիմա ես չեմ դա որոշողը:

Չպետք է լինի երբեք, և հայ ժողովուրդը երբեք չպետք է համաձայնվի դրա հետ, և մենք պետք է պայքարենք, որ դա չլինի, բայց ես չեմ կարող այս իշխանության տեղը խոսել, որովհետև իրենք արդեն ընդունել են, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում»:

Մանրամասները՝ տեսանյութում: