Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի հետքաշում չի նկատվում․ Բայդեն-Շոլց զրույցի մանրամասները

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Ռուսական զորքերի զգալի դուրսբերում Ուկրաինայի հետ սահմաններից դեռևս չի նկատվել, պահանջվում է «վերջնական զգոնություն»։ Նման եզրահանգման են եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 16-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այսպիսով, Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքը դեռևս պահպանվում է։ Երկու ղեկավարներն էլ համակարծիք են եղել, որ իրավիճակը տարածաշրջանում չափազանց լուրջ է, ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը։

Բայդենն ու Շոլցը ողջունել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները՝ ճգնաժամից դուրս գալու համար դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտության մասին։ Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլերն ու ԱՄՆ նախագահը նշել են, որ կարևոր է կառուցողական երկխոսության մեջ մտնել եվրոպական անվտանգության հարցերի, Մինսկի պայմանավորվածությունների կատարման և Գերմանիայի ու Ֆրանսիայի աջակցությամբ «նորմանդական ձևաչափով» բանակցություններում առաջընթացի հասնելու համար։

«Ճգնաժամի լուծման բանալին Մոսկվայում է»,- բանակցությունների ժամանակ ընդգծել են Օլաֆ Շոլցը և Ջո Բայդենը՝ նշելով, որ Ռուսաստանը պետք է «իրական քայլեր» ձեռնարկի լարվածության թուլացման համար։ Նրանք Կրեմլին նախազգուշացրել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հետագա ռազմական ագրեսիայի մասին, որի դեպքում Ռուսաստանը պետք է բախվի «ծայրահեղ ծանր» հետևանքների։

Տաթև Ֆռանգյան