Լուկաշենկոն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են, բոլորը մեր մասին այդպես են մտածում. Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մամուլի ասուլիս ժամանակ անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարցազրույցին, որտեղ նա հայտարարություն էր արել Հայաստանի մասին:

«Լուկաշենկոյի հարցազրույցը, չեմ կարծում, որ որպես առաջարկ պետք է ընդունել: Միգուցե սկսեմ միանգամից Լուկաշենկոյից: Իրեն լավ եմ ճանաչում, կարելի է նրան ընդունել կամ չընդունել, հարգել կամ չհարգել, բայց մի բան փաստ է, նա ասում է այն, ինչ մտածում է։

Միշտ չէ, որ պետության ղեկավարը պետք է ասի այն, ինչ մտածում է, բայց ինքը ասում է այն, ինչ մտածում է։ Ինձ համար անհասկանալի է այն բուռն արձագանքը, որը Հայաստանում տեղի ունեցավ իշխանական թիմի կողմից։ Այն, ինչ ասում էր Լուկաշեկոն, հնարավոր չէ համեմատել այն ամենի հետ, ինչ Հայաստանի վերաբերյալ ասում էր Ալիևը, 0 արձագանք Հայաստանի կողմից։ Ինչի՞ են աքլորացել Լուկաշենկոյի պարագայում․․․ Իհարկե, չպետք է այդ տոնով ասեր, որոշակի կոռեկտություն պետք է պահեր: Բայց պետք է իմանանք հետևյալը՝ Լուկաշենկոն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են. բոլորը մեր մասին այդպես են մտածում»,- նշեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: