Տոկաևը հանձնարարել է բարձրացնել Ղազախստանի պաշտպանունակությունը

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հինգշաբթի օրը հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովի հետ, որի ընթացքում նրան հանձնարարել է բարելավել երկրի պաշտպանունակությունը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Նախագահը նշել է զինված ուժերի համակողմանի և համակարգված զարգացումն ապահովելու և նրանց մարտունակությունը անհրաժեշտ մակարդակում պահպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուղղված երկրի պաշտպանունակության հետագա բարձրացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Իր հերթին Ժակսիլիկովը Տոկաևին պատմել է «Ապահով երկիր» ազգային նախագծի իրականացման և պետության ղեկավարի հանձնարարականների կատարման մասին՝ բարելավելու զինված ուժերի կառուցվածքը, կազմը և զորքերի պատրաստումը, թվայնացման հետագա ներդրման և այլ բարեփոխումների մասին։

Բացի այդ, նախագահին զեկուցվել են պետության ռազմական անվտանգության ապահովման խնդիրների լուծման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին, այդ թվում՝ Հատուկ գործողությունների ուժերի կազմավորման շրջանակում։

Տաթև Ֆռանգյան