Նալբանդյան բնակավայրում շչակ է գործարկվելու
Փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:
«Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։