Բրազիլիայում հորդառատ անձրևներն առնվազն 104 մարդու կյանք են խլել․ կան անհետ կորածներ

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 104 մարդ, այդ թվում՝ ութ երեխա, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Բրազիլական Globo-ի փոխանցմամբ՝ տարերքի հիմնական ազդեցությունը բաժին է ընկել Ռիո դե Ժանեյրո նահանգի Պետրոպոլիս քաղաքին։ Նահանգապետ Կլաուդիո Կաստրոն ասել է, որ 1932 թվականից ի վեր նման հորդառատ անձրևներ չեն եղել: Նրա խոսքով՝ երկու ժամում 24 սմ անձրև է տեղացել։

Անհայտ կորածների թիվը մնում է անհայտ, իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ փնտրում են առնվազն 35 մարդու: Որոնողական աշխատանքներում ներգրավված է շուրջ 400 հրշեջ-փրկարար։

Հորդառատ անձրևները սողանքներ ու ջրհեղեղներ են առաջացրել, բազմաթիվ տներ հիմնովին ավերվել են։ Ավելի քան 370 մարդ ապաստանել է ժամանակավոր կացարաններում։

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն, որը նախօրեին այցով գտնվում էր Մոսկվայում, իսկ այսօր մեկնել է Հունգարիա, հրահանգել է օգնություն ցուցաբերել տուժածներին, ինչպես նաև աղետի հետևանքների վերացման գործում ներգրավել զինվորականներին։ Երկրի ղեկավարը մտադիր է ուրբաթ այցելել տուժած տարածքներ։