Վրաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները կհանդիպեն ՆԱՏՕ-ի երկրների գործընկերների հետ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Վրաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Ջուանշեր Բուրճուլաձեն և Ալեքսեյ Ռեզնիկովը Բրյուսելում կհանդիպեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ։ Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-ին Հյուսիսատլանտյան խորհրդի ձևաչափով դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպման շրջանակներում, գրում է Aliq Media-ն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փետրվարի 15-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է, որ Ուկրաինայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հետ կքննարկի Սևծովյան տարածաշրջանում անվտանգային միջավայրը։ Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կվերահաստատեն իրենց ամուր աջակցությունը երկու երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Այսօր՝ փետրվարի 16-ին, Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ նախարարները հանդիպում են՝ քննարկելու Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում անվտանգության ամենալուրջ ճգնաժամը։ Ստոլտենբերգի խոսքով՝ Ռուսաստանը սառը պատերազմից ի վեր աննախադեպ քանակությամբ ուժեր է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանին: