Աշխարհում COVID-ը 4%-ով ավելի շատ մարդկանց կյանք է խլում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 16 097 642 մարդ, մոլորակի 74 494 բնակիչ մահացել է վարակի բարդություններից։ Նման տվյալներ է հրապարակել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Նշվում է, որ նախորդ շաբաթվա համեմատ՝ վարակվածների թիվը նվազել է 19%-ով, իսկ մահացությունն աճել է 4%-ով։ Այսպիսով, COVID-ով վարակման նոր դեպքերի թիվն աճել է միայն Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (19%)։ Միաժամանակ, Արևելյան Միջերկրական ծովում, Ամերիկայում, Աֆրիկայում և Եվրոպայում հիվանդացությունը նվազել է, համապատասխանաբար, 37, 32, 30 և 16%-ով:

Անցած շաբաթ COVID-19-ի զոհերի թիվն աճել է Արևելյան Միջերկրական ծովում (38%), Արևմտյան Խաղաղ օվկիանոսում (27%), Աֆրիկայում (14%), Ամերիկայում (5%) և Եվրոպայում (1%): Իսկ Հարավարևելյան Ասիայում մահացության մակարդակը, ընդհակառակը, նվազել է 9%-ով։

ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում 412,3 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, 5,8 միլիոնը՝ մահացել հիվանդության բարդություններից։ Միևնույն ժամանակ, վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 1,5 մլն դեպք և 7,351 մահվան դեպք։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճից չորս շաբաթ հետո առաջին անգամ անկում է գրանցվել։

Տաթև Ֆռանգյան