Մենք նախկինում արդեն հերքել ենք նման լուրերը. Սպարտակի ներկայացուցիչը՝ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ լուրերի մասին

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Մոսկվայի «Սպարտակը» հետաքրքրված չէ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով, «СЭ»-ին ասել է մայրաքաղաքային ակումբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դմիտրի Զելենովը. գրում է armsport.am-ը։

«Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մենք նախկինում արդեն հերքել ենք նման լուրերը, և դրան ավելացնելու ոչինչ չկա»,- ասել է Զելենովը «СЭ»-ին:

Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մոսկվայի «Սպարտակը» կապ է հաստատել Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ և հետաքրքրվել, թե հնարավոր է պայմանագիր կնքել հայ ֆուտբոլիստի հետ հունիսին, երբ նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվի:

Իր հերթին «Ռոման» չի երկարաձգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը, չնայած նրան, որ «Սասուոլոյի» հետ խաղից հետո Մոուրինյուն ասել էր, որ նա թիմի ամենաառանցքային խաղացողներից մեկն է, գրում է Calciomercato-ն։