ՆԱՏՕ-ն անվտանգության իր առաջարկներն է ուղարկել ՌԴ-ին և սպասում է պատասխանի․ Ստոլտենբերգ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ՆԱՏՕ-ն սպասում է Ռուսաստանի պատասխանին անվտանգության իր առաջարկների վերաբերյալ և պատրաստ է շարունակել երկխոսությունը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Դաշինքի պաշտպանության նախարարների երկօրյա նիստի մեկնարկից առաջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք Մոսկվայից լավատեսություն ներշնչող ազդակներ ենք լսել դիվանագիտական ջանքերի շարունակման մասին։ Դա այն է, ինչի մասին ՆԱՏՕ-ն մշտապես կոչ է անում։ Մենք պատրաստ ենք երկխոսության։ Մենք Ռուսաստանին անվտանգության մեր առաջարկներն ենք ուղարկել և սպասում ենք պատասխանի, ինչպես նաև երկխոսության պատրաստակամություն ենք հայտնում»,- ասել է Ստոլտենբերգը։

Նախօրեին էլ նա հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը, եթե դա տեղի ունենա, կլինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հերթական կոպտագույն խախտումը, ինչպես նաև դա կխախտի Մինսկի համաձայնությունները։

 

Էմմա Չոբանյան