Բելառուսի ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանի հասցեին Լուկաշենկոյի հնչեցրած աղմկահարույց հայտարարություններին

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններից հետո Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք չկա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Պետք է նայել նախագահի հարցազրույցն ամբողջությամբ, այնտեղ չի եղել որևէ հիշատակում այն մասին, որ որևէ մեկը որևէ մեկին ստիպում է ներառվել ինչ-որ ինտեգրացիոն միավորումներում։ Ես ընդհանրապես չեմ հասկանում, ինչո՞ւ է խոսվում ինչ-որ դիվանագիտական սկանդալի մասին»,- ասել է Մակեյը։
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ դաշնակցային ծրագրերի իրականացումը կօգնի մյուս պետություններին՝ տեսնել ինտեգրման առավելությունները։
«Խնդիրը նրանում է, որ մենք ինքներս հասնենք համագործակցության այնպիսի մակարդակի Միութենական պետության, ԵՏՄ-ի շրջանակում, որ այդ պետությունների համար գրավիչ լինի։ Ամեն ինչ գնում է դրան, և այն որոշումները, որոնք ընդունվել են անցյալ տարի Միութենական պետության ծրագրերի իրականացման վերաբերյալ, ինտեգրացիայի խորացման շատ լուրջ նոր ազդակ են տալիս։ Եվ շատ երկրներ կտեսնեն նման բնույթի ինտեգրացիոն միավորումներում մասնակցության օգուտները»,- ասել է Մակեյը։

Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին «Սոլովյով Live» հաղորդման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր․ «Դե՝ Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ»։

Այս հայտարարություններից հետո Հայաստանում Բելառուսի դեսպանը կանչվել էր ՀՀ ԱԳՆ։ Բացի այդ, ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի ու նրա արտաքին քաղաքականության հետ։

Էմմա Չոբանյան