ԵՄ-ն ռեկորդային ծավալներով հեղուկ գազ է գնել՝ մատակարարումների հնարավոր խափանմանը դիմակայելու համար

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ-ն ձեռնարկել է լայնածավալ նախազգուշական միջոցներ, եթե ռուսական գազի մատակարարումը Եվրոպա դադարեցվի։ Այս մասին Ստրասբուրգում լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով dpa գործակալությունը։

Մատակարարման խափանումների ռիսկը նվազեցնելու համար Եվրահանձնաժողովը վերջին ամիսներին բանակցություններ է վարել բնական հեղուկ գազի հիմնական արտահանողների՝ ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի հետ՝ հեղուկ գազի ծավալները մեծացնելու համար:

Բացի այդ, խորհրդակցություններ են անցկացվել բնական հեղուկ գազի հիմնական ներկրողների, մասնավորապես՝ Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ՝ ԵՄ-ին սեփական պաշարներից հումք տրամադրելու համար։ Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ հունվարին Բրյուսելի այս ջանքերի արդյունքում ԵՄ-ն ներկրել է ռեկորդային՝ տասը տրիլիոն խորանարդ մետր հեղուկ գազ։

Եվրոպայում գազի գնի նկատելի աճը սկսվել է 2021 թվականի գարնանը, երբ TTF ինդեքսի միջին սփոթային գինը տատանվում էր 250-300 դոլարի սահմաններում՝ 1000 խմ-ի դիմաց։ Ամռան վերջին օրերին «օր առաջ» առաքմամբ պայմանագրի արժեքը հատել է 600 դոլարի շեմը, իսկ հոկտեմբերի սկզբին այն գերազանցել է 1000 դոլարը։ Դեկտեմբերին գնանշումները կրկնապատկվել են՝ հասնելով 2190 դոլարի՝ պատմական առավելագույնին:

Մինչ այժմ Եվրոպան նման բարձր գներ չի ունեցել գազային հանգույցների պատմության մեջ, որոնցից առաջինը՝ բրիտանական NBP-ն, ստեղծվել է 1996 թվականին։

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը փետրվարի սկզբին նշել է, որ Եվրոպայի գազի ավելի քան 40 տոկոսը գալիս է Ռուսաստանից, որը ներկայում, կարծես թե, «չունի շահագրգռվածություն ավելացնել մատակարարումները՝ չնայած բարձր գներին և շտապ պահանջարկին»:

Տաթև Ֆռանգյան