ԵՄ-ից հայտնել են Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման հետևանքների մասին

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Ուկրաինայում ԵՄ պատվիրակության ղեկավար Մաթի Մաասիկասը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը ճանաչի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը, ապա Ուկրաինայի նկատմամբ նոր տարածքային պահանջներ կառաջանան։ Այս մասին նա գրել է Twitter-ում։

Այսպիսով նա մեկնաբանել է այսօր Ռուսաստանի Պետդումայի կողմից նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումը՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու խնդրանքով։

«Պաշտոնական գրանցման դեպքում Ուկրաինայի նկատմամբ լրացուցիչ տարածքային պահանջներ կառաջանան»,- գրել է Մաասիկասը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՌԴ Պետդուման այսօր քննարկել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման վերաբերյալ երկու փաստաթուղթ։ Նրանցից մեկը, որը ներկայացվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության կողմից, նախնական խորհրդակցություններ էր նախատեսում ՌԴ ԱԳՆ-ի հետ, սակայն Կոմունիստական կուսակցության խմբակցության բանաձևի նախագիծը ավելի շատ ձայներ է հավաքել, որը նախատեսում է Պետդումայի կողմից անհապաղ դիմում ՌԴ նախագահին։

Տաթև Ֆռանգյան