Օլաֆ Շոլցը հրաժարվել է Պուտինի հետ հանդիպումից առաջ ռուս բժիշկներին ՊՇՌ թեստ հանձնել

Լուրեր

10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց առաջ կորոնավիրուսի թեստ հանձնելու՝ ռուսական կողմի առաջարկը։ Փոխարենը, նա նախընտրել է Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան գերմանացի բժշկի կողմից ՊՇՌ թեստավորումը, որն անհրաժեշտ է Կրեմլ մուտք գործելու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Կանցլերի մերձավորները հայտնել են, որ գերմանական կողմը հրավիրել է Ռուսաստանի առողջապահական ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու Շոլցի թեստավորմանը։ Թեստավորման համար անհրաժեշտ ողջ փաթեթը բերվել է Գերմանիայից։ Նշվում է, որ Շոլցը, նրա պատվիրակության անդամներն ու ուղեկցող լրագրողները, ընդհանուր առմամբ, 50 հոգի, մինչ Գերմանիայից մեկնելը երեք ՊՇՌ թեստ են հանձնել։

Մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս Մոսկվա այցի շրջանակում հրաժարվել էր ռուսական ՊՇՌ թեստից։ Արդյունքում երկու քաղաքական գործիչներն էլ, այսպես կոչված, սոցիալական հեռավորությունը պահպանելու համար բանակցությունների նստեցին վեց մետրանոց սեղանի հակառակ ծայրերում։

Հավելենք, որ Օլաֆ Շոլցն այսօր առավոտյան ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ դռնփակ բանակցություններ անցկացնելու։ Ուշադրության կենտրոնում է լինելու Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը։ Միացյալ Նահանգները վերջին օրերին բազմիցս զգուշացրել է Ուկրաինա ռուսական զորքերի մոտալուտ ներխուժման մասին։ Ռուսաստանը հերքում է այս պնդումները։

Տաթև Ֆռանգյան