ԱՄՆ-ն Ուկրաինային 1 միլիարդ դոլարի վարկի երաշխիք է առաջարկել

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ կառավարությունը Ուկրաինային առաջարկել է մինչև 1 միլիարդ դոլարի սուվերեն վարկի երաշխիք՝ աջակցելու նրա տնտեսական բարեփոխումների օրակարգին և շարունակելու համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետքարտուղարության կայքում։

«Այս առաջարկը, որը զուգորդվում է Ուկրաինայի, ԱՄՀ-ի, այլ միջազգային ֆինանսական հաստատությունների, G-7-ի և այլ երկկողմ դոնորների միջև ամուր գործընկերության հետ, կամրապնդի Ուկրաինայի կարողությունը՝ ապահովելու իր ժողովրդի տնտեսական կայունությունը, աճը և բարգավաճումը Ռուսաստանի ապակայունացման դեմ»,- ասել է Բլինքենը։

Նա հիշեցրել է, որ 2014-ից 2016 թվականներին Միացյալ Նահանգներն Ուկրաինային տրամադրել է երեք առանձին երաշխիք՝ յուրաքանչյուրը 1 միլիարդ դոլարի վարկի վերաբերյալ, ինչն օգնել է հաջողությամբ կայունացնել տնտեսությունը՝ ի դեմս ռուսական նախորդ ագրեսիայի, և իրականացնել տնտեսական բարեփոխումների ծրագիր, որն ամրապնդում է երկրի լայնածավալ համագործակցությունն ԱՄՀ-ի հետ։

Բլինքենը հավելել է, որ 2014 թվականից ի վեր ԱՄՆ-ն ավելի քան 2 միլիարդ դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրել Ուկրաինային՝ աշխատելով նաև խրախուսել ամերիկյան ընկերությունների առևտրային մասնակցությունը Ուկրաինայի տնտեսությունում:

Տաթև Ֆռանգյան