Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Կիևը կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Ուկրաինան կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից՝ Ռուսաստանի հետ պատերազմից խուսափելու համար։ BBC ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդավարի հարցին՝ արդյո՞ք Ուկրաինան կարող է նման քայլի գնալ հանուն խաղաղության, Պրիստայկոն պատասխանել է, որ Կիևին վաղուց են մղում նման որոշման, այդ թվում՝ «ՆԱՏՕ-ից ձայները»:

«40 միլիոնանոց երկիրն ինքն իրեն հարց է տալիս՝ ինչպե՞ս կարող ենք գոյատևել, եթե նրանք (Ռուսաստանը) հարձակվեն վաղը։ Կկարողանա՞նք լիցքաթափել ստեղծված իրավիճակը՝ մնալով անպաշտպան և ոչ մի դաշինքի մաս, երբ մեր բոլոր ընկերներն ու հարևաններն արդեն կազմակերպության անդամ են»,- հետաքրքրվել է դիվանագետը։
Այնուհետ լրագրողը խնդրել է Ուկրաինայի դեսպանին ուղիղ պատասխանել հարցին, թե հնարավո՞ր է՝ Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամությունից՝ «պատերազմից խուսափելու համար», ինչին Պրիստայկոն արձագանքել է. «Մենք կկարողանայինք դա անել, հատկապես մեզ դրան մղելու սպառնալիքի ներքո: Մենք ճկուն ենք լավագույն ելքը գտնելու հարցում, եթե ստիպված լինենք որևէ լուրջ զիջման գնալ, դա այն է, ինչ մենք կարող ենք անել»:

Կիևը, սակայն, արդեն հերքել է ուկրաինացի դիվանագետի այս պնդումները։ Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել է, որ Կիևի համար առաջնահերթություն է մնում ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն ինտեգրվելու ուղին։

Տաթև Ֆռանգյան