Իտալիան հազար զինծառայող կուղարկի Արևելյան Եվրոպա՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու համար

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իտալիան ծրագրում է ուժեղացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Արևելյան Եվրոպայում՝ հազար զինծառայող ուղարկելով Հունգարիա կամ Բուլղարիա։ Այս մասին գրում է La Repubblica պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Որոշումն ընդունվել է եվրոպական մի շարք երկրների նմանատիպ նախաձեռնություններին համահունչ։ Նշվում է, որ այդ մասին կհայտարարվի փետրվարի 16-ին և 17-ին Բրյուսելում կայանալիք նախարարների հանդիպման ժամանակ, որտեղ Իտալիան կներկայացնի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին։ Ի վերջո, զինվորականների գործուղումը պետք է հաստատվի Իտալիայի խորհրդարանի պալատների կողմից։

Իտալական զորախումբը ներկայացված կլինի մեքենայացված հետևակի ստորաբաժանումներով (մոտոհրաձգային զորքեր): Մինչև անցյալ տարվա կեսերը այդ զինծառայողները մասնակցել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը, իսկ նրանցից ոմանք այժմ դաշինքի ստորաբաժանումների մաս են կազմում Կոսովոյում։

La Repubblica-ի փոխանցմամբ՝ ստորաբաժանումները կզբաղվեն ուսումնական աշխատանքներով, հատկապես՝ համատեղ վարժանքներով ՆԱՏՕ-ի հարավարևելյան սահմանին։ La Stampa թերթը, սակայն, նշում է, որ Հունգարիայում իտալացի զինվորականների տեղակայումը դաշինքի օդային տարածքը պարեկելու աշխատանքի մի մասն է։

Տաթև Ֆռանգյան