Բերման ենթարկվածների թվում առկա են նաև անչափահաս աշակերտներ, նրանցից մի քանիսը ներգրավված են քրեական վարույթի շրջանակներում. ՄԻՊ

Լուրեր

14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
Բոլորը

Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է դեպքեր, երբ մի շարք անձինք, այդ թվում՝ հանրային ճանաչում ունեցող գործիչներ այցելում են հանրակրթական դպրոցներ և դպրոցների տնօրեններից ու ուսուցչական կազմերից պահանջում ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ երեխաներին քաղաքական բնույթի հավաքներին ու երթերին ներգրավելու համար: Ընդ որում, դպրոցներ իրականացվող այցերի հրապարակված տեսանյութերից երևում է, որ երեխաներին նշված զանգվածային միջոցառումների ներգրավելու մտադրությամբ դպրոց այցելած անձինք վեճի են բռնվում տնօրինության կամ ուսուցչական կազմերի հետ՝ առաջացնելով լարվածություն: Իրականացվում են նաև բարձրախոսներով վանկարկումներ ու կոչեր: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել նաև աշակերտների ծնողների անհանգստությունը իրենց երեխաներին դպրոցներից հավաքներին ներգրավելու ու նրանց պաշտպանվածության առնչությամբ:

 
Ծնողները նշել են, որ այդ պատճառով հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց տանել:

Պաշտպանի աշխատակազմում իրականացվել է նշված դեպքերի և բողոքների ուսումնասիրություն` հիմք ընդունելով դրանց վերաբերող միջազգային կանոններն ու պրակտիկան, ինչպես նաև ստեղծված կոնկրետ իրավիճակի հանգամանքները:

Նախ, երեխային առնչվող բոլոր հարցերում առանցքային է նրա լավագույն շահի սկզբունքը: Պետք է միշտ նկատի ունենալ երեխայի շահը՝ որպես բացարձակ արժեք, իսկ դրա խաթարումը՝ որպես երեխայի իրավունքների խախտում:

 

Երեխայի պաշտպանվածությունն ու անվտանգությունը, նրա բոլոր իրավունքների անխոչընդոտ իրականացումը առաջնահերթ նշանակություն ունեն:

Նախորդ մի քանի օրերի ընթացքում արձանագրվել են բախումների մի շարք դեպքեր ինչպես ոստիկանության և ցուցարարների, այնպես էլ ցուցարարների ու այլ քաղաքացիների միջև: Ապրիլի 16-ին Ոստիկանությունը գործադրել է հատուկ միջոցներ, որոնց արդյունքում արձանագրվել են մարմնական վնասվածքների դեպքեր:

Ոստիկանությունը պաշտոնական հայտարարություններով նշել է, որ հավաքների ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով ու վնասելով վտանգվել է քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը: Պետք է նկատի ունենալ նաև Ոստիկանության հայտարարությունը հավաքը դադարեցնելու, այն ցրելու, ինչպես նաև հատուկ միջոցներ գործադրելու հնարավորության մասին:

Դրանից բացի, Ոստիկանության բաժիններ Պաշտպանի ներկայացուցիչների այցերի ընթացքում պարզվել է, որ բերման ենթարկվածների թվում առկա են նաև անչափահաս աշակերտներ: Ըստ ձեռք բերած տեղեկությունների՝ նրանցից մի քանիսը ներգրավված են քրեական վարույթի շրջանակներում:

Ստեղծված պայմաններում առաջնահերթ է դառնում երեխաների պաշտպանությունն ու նրանց անվտանգության ապահովումը: Դրանից բացի, ակնհայտ խաթարվում է նաև կրթություն ստանալու երեխաների իրավունքը:

Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքը մասնակցելու խաղաղ հավաքների կամ խաղաղ բնույթ կրող զանգվածային այլ միջոցառումների: Սակայն սա չի նշանակում, որ երրորդ անձինք կարող են դասապրոցեսի ընթացքում դպրոցում իրականացնել քաղաքական բնույթ կրող միջոցառման մասնակցելու քարոզ:

Պաշտպանը, օժտված լինելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաեւ երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու իրավասությամբ, կոնկրետ իրավիճակում անթույլատրելի է համարում այցերի և դպրոցներ ինքնակամ մուտք գործելու միջոցով երեխաներին հավաքներին կամ երթերին ներգրավելու փորձերը: Հատկապես վտանգավոր է, երբ այդպիսի փորձերն ու կոչերն արվում են հանրային գործիչների կողմից:

Հանրակրթական դպրոցների հետ կապված բոլոր գործողություններում պետք է նկատի ունենալ նաև, որ դպրոցի տնօրենը և ուսուցչական կազմը պատասխանատու են դպրոցում սովորող երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Ուստի, գործընթացի բոլոր մասնակիցներին կոչ ենք անում իրենց ելույթներում և գործողություններում զերծ մնալ երեխաներին հավաքներին ու երթերին ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից: