Ուկրաինան հանդիպում է խնդրել Ռուսաստանի և ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի անդամ մյուս երկրների հետ

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի իշխանությունները կիրակի օրը հանդիպում են խնդրել Ռուսաստանի և ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի անդամ մյուս երկրների հետ 48 ժամվա ընթացքում՝ քննարկելու ռուսական զորքերի գործունեությունը սահմանային շրջաններում, քանի որ Մոսկվան նախկինում չէր պատասխանել Կիևի համապատասխան խնդրանքին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինան առաջիկա 48 ժամվա ընթացքում խորհրդակցություն է հրավիրում Ռուսաստանի Դաշնության և բոլոր մասնակից երկրների հետ՝ քննարկելու մեր սահմանի երկայնքով և ժամանակավորապես օկուպացված Ղրիմում ռուսական զորքերի ուժեղացումն ու տեղաշարժը։

Եթե Ռուսաստանը լուրջ է ընդունել իր խոսքերը ԵԱՀԿ տարածքում անվտանգության անբաժանելիության մասին, ապա նա պետք է կատարի իր պարտավորությունները ռազմական թափանցիկության համար՝ լարվածությունը նվազեցնելու և բոլոր մասնակից պետությունների անվտանգությունը բարձրացնելու համար»,- թվիթերում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Ուրբաթ օրը Կուլեբան պարզաբանել է, որ Ռուսաստանը պետք է տեղեկատվություն տրամադրի ռազմական զորավարժությունների ոլորտների, կազմավորումների քանակի, ինչպես նաև՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակների մասին։

Հավելենք, որ Վիեննայի փաստաթուղթն ընդունվել է 2011 թվականին և նախատեսում է ԵԱՀԿ անդամ երկրների միջև ռազմական տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև վտանգավոր միջադեպերի կանխարգելման մեխանիզմներ։

 

Տաթև Ֆռանգյան