Վնասազերծել է հանցավոր խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկային հաշիվներից գումար է հափշտակել. ԱԱԾ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված մեծա­ծա­վալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների  և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի ապրիլի 18-ին վնասազերծել է ՀՀ քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի շարք քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակել է առանձնապես խոշոր չափե­րով գումար. հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ 

 Նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2017-2018 թվականների ընթացքում հանցավոր խմբի անդամները, նախապես ուսումնասիրելով «odnoklassniki.ru» սոցիալական կայքի օգտատերերի տվյալները, ընտրությամբ թիրախավորել են Արցախի Հանրապետության 26 բնակիչների, այնուհետև  արտերկրում բնակվող նրանց ազգականների անվամբ ստեղծել են կեղծ էջեր և սկսել են նամակագրություն վարել վերոնշյալ քաղաքացիների հետ` համոզմունք ձևավորելով, թե իբր ֆինանսական աջակցություն են ցանկանում ցուցաբերել նրանց։ 

Այդկերպ մոլորության մեջ գցելով Արցախի բնակիչներին` շինծու պատրվակով նրանցից խնդրել ու ստացել են բանկային քարտերի տվյալները, այդ թվում՝ գաղտնաբառերը, որոնց օգտագործմամբ քարտային հաշիվների վրա առկա գու­մար­ները փոխանցել են իրենց իսկ կողմից տնօրինվող տարբեր էլեկտրոնային դրամա­պա­նակ­ներին ու բանկային քարտերին, ապա` կանխիկացրել և հափշտակել:

 Քրեական գործով հանցավոր խմբի 5 ան­դամ ձերբակալվել է, ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզա­կան միջոցառումներ և քննչական գործողու­թյուն­ներ՝ նրանց հանցակիցներին բացահայտելու և տուժած անձանց ամբողջական շրջա­նակը պարզելու ուղղությամբ։

Նշված հանցագործությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն` 011-56-27-24 և 010-57-94-07 հեռախոսահամարներով: