Քոչարյանը հարկադրված կլինի դատարան ներկայանալ․ ՌԴ-ն միջամտել է նրան պատժելու հարցում․ Սեդա Սաֆարյան

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ:

–Ռոբերտ Քոչարյանն այսպիսի կարծիք է հայտնել. «Այս իշխանությունները ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին հետապնդելու, խոշտանգելու, կալանավորելու, գերագույն ճիգերով կալանքի մեջ պահելու գործում, սա իրավական խայտառակության նոր նշաձող է, դատական համակարգի անկախության վերացման հատուկ գործողություն է…, իրավական պետությունը քայքայվում է…»: Այս իշխանությունների օրոք էլ կարող են տեղի ունենալ մարդու իրավունքների խախտումներ, բայց երբ որ Ռոբերտ Քոչարյանն է այդ ամենի մասին խոսում, երևի հենց դժբախտությունն էլ դա է, որ ընդդիմադիրի առաջին ջութակը նրան է պատկանում:

-Ես իրենց երբեք ընդդիմադիր չեմ համարել: Դա այն խումբն է, որն իրականացրել է ժողովրդավարությա ոչնչացունը՝ 2000-ականներից սկսած: Քոչարյանն իր իշխանության տարիներին ՄԻԵԴ-ում եղած գործերը չի ուսումնասիրել, որտեղ խոշտանգման փաստերը շատ ընդգծված են եղել: Նա այս ամենի մասին խոսելու իրավունք չունի, նա պետք է գնա մոմ վառի, որ դատապարտվել է Նիկոլ Փաշինյանի տարիներին, եթե Փաշինայնն իր մի տոկոսն արած լիներ նրան գնդակահարության դատապարտած կլինեին: Նենգության հատկանիշներ ունեցող մարդը խոսում է մի բանից, որի իրավունքը չունի: Ափսոսում եմ, որ առիթ չունեցանք Քոչարյաին գործը մինչև վերջ դատարանում լսելու:

–Դուք մեղադրո՞ւմ եք այս իշխանությանը, որ այդ գործը դատարանում «քնեց»…

-Նախ՝ ափսոսում եմ, որ 2008-2009թթ. այդքան տանջալից աշխատանքը՝ փաստերի հավաքագրումը և այլն, այսպիսի արդյունք տվեց, այսքան ապաշնորհ իրավիճակ ստեղծվեց, երկրորդ՝ կարծում եմ՝ հայ ժոովուրդն այս գործով արդարության հասնելու ցանկություն է ունեցել: Ես չեմ մոռանում, որ Քոչարյանին կալանավորելու ժամանակ մարդիկ ծափահարում էին, այսինքն՝ այնքան են լցվել, այնքան են նրա իշխանության տարիներին ցավ ու դարդ տեսել, որ թուրքի քաղաքականության հետ համադրելով նրա քաղաքականությունը՝ գտնում են, որ նա պետք է պատժվեր իր հանցավոր արարքների համար:

-Իսկ ինչո՞ւ չի պատժվում:

-Չի պատժվում, որովհետև այսօրվա իշխանությունը շատ պասիվ վարքագիծ դրսևորեց դատարանում տեղի ունեցող պրոցեսի ու անգործություն դրսևորող դատավորների ու դատախազների նկատմամբ, իսկ իմ գործընկերներն էլ որոշեցին որոշակի ընբոստություն ցուցաբերել: Հետո պատերազմը սկսվեց, ամեն ինչ խառնվեց իրար և ամեն ինչ հօգուտ Քոչարյանի եղավ, բայց վստահ եմ՝ ՄԻԵԴ-ում այս գործը արագ լսելու հնարավորություն կլինի, դիմել ենք, գործը մուտք է եղել: ՄԻԵԴ-ը լուռ չի մնա, իր խոսքը կասի անարդար պրոցեսի մասին…

-Մարտի 1-ի գործի դատական փուլը կանգնեց արտահերթ ընտրություններից 1-2 ամիս առաջ, դրա տակ քաղաքականությո՞ւն եք տեսնում:

-Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին պատժելու հետ կապված հարցերում Ռուսաստանի Դաշնությունը միջամտություն է ունեցել, վստահ եմ դրանում, այլ կերպ հնարավոր չէր, այն էլ այսքան բազմադրվագ հանացվոր էլեմենտներ պարունակող գործով անձը պատասխանատվության չենթարկվի, ՀՀ պատմության մեջ նման գործ չի եղել, աշխարհն էլ այսպիսի գործ չի ունեցել ու չի ունենա: ՄԻԵԴ-ը գնահատական կտա, և Քոչարյանը կհասկանա՝ ինչ է նշանակում ժողովրդավարություն, իշխանությունների տարանջատման սկզբունք, ինչ է նշանակում՝ մարդը բարձրագույն արժեք է: Այս ամեն ինչի պատասխանը կլինի, և Ռոբերտ Քոչարյանը հարկադրված կլինի վերաբացման վարույթներով որպես ամբաստանյալ ներկայանալ դատարան: Ես հույս ունեմ, որ այս գործը չի փակվի, որովհետև վերաբացման վարույթի հնարավորություն կունենանք ՄԻԵԴ-ի կայացրած դատական ակտերի հիման վրա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան