Բացահայտվել են գողության և գողության փորձի մի շարք դեպքեր

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության, ինչպես նաև՝ գողության փորձի մի շարք դեպքեր:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի 31-ամյա բնակիչը, նախնական համաձայնության գալով տվյալ հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվության տարիքի հասած անչափահասներ՝ 16-ամյա և 15-ամյա ծանոթ տղաների հետ և խաբեությամբ նրանց ներգրավելով, 2021թ. օգոստոսի 23-ին (ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ) ապօրինի մուտք են գործել Շիրակի մարզի Գետք համայնքի վարչական տարածքում գտնվող հակակարկտային կայանի շինություններ և հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր 1.000․000 ՀՀ դրամ արժողության գույք:

Օրեր անց հիշյալ 31-ամյա տղամարդը և 16-ամյա տղան ապօրինի մուտք են գործել մարզի տարածքում գտնվող մեկ այլ հակակարկտային կայան և հափշտակել են ընդհանուր 500․000 ՀՀ դրամ արժողության գույք:

Այնուհետև, նույն ամսվա ընթացքում, հիշյալ երկու անձինք մուտք գործելով հակակարկտային մեկ այլ կայանի տարածք՝ փորձել են կրկին հափշտակություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:

Քննությամբ պարզվել է նաև, որ 2021 թվականի տարբեր օրերի հիշյալ անձինք մուտք են գործել մարզի տարածքում գտնվող այլ հակակարկտային կայան, չգործող ռեստորանների տարածքներ և հափշտակել տարբեր արժողության գույք:

Պարզվել է նաև, որ 31-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող՝ 7,62մմ (7,62×39) տրամաչափի, գործարանային արտադրության 20 հատ մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են վերջինիս բնակավայրում կատարված խուզարկությամբ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 165-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ) , 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: 16-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ) և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: 15-ամյա մյուս անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: