Հրազդանի ոստիկանները դանակահարությունը բացահայտել են հաղորդումից ժամեր անց

Լուրեր

08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
Բոլորը

Փետրվարի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ ազդրի ծակած-կտրած վերքով 34-ամյա մի տղամարդ է բուժօգնության դիմել. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, տուժողին Հրազդանի Մաքրվան թաղամասից էին հիվանդանոց հասցրել:

Օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե։ Քրեական հետախույզները պարզեցին, որ դանակահարությունը դպրոցի հետնամասում էր եղել:

Դեպքի վայրի զննությամբ և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզ դարձավ, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել էր Կենտրոն թաղամասի 45-ամյա մի բնակիչ։

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը նույն օրը ներկայացավ ոստիկանության Հրազդանի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են: