Ընդդիմությունը վրեժխնդիր է լինում․ ամոթալի է վիրավորել քմահաճույքդ չկատարած դեսպաններին․ Կարեն Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինձ թվում է՝ ընդդիմությունը հետ է գնացել իր իշխանության ժամանակները, տեսել է, թե իր ժամանակվա ընդդիմությունն իր հասցեին արդարացիորեն ինչ է ասել, և այնտեղից «քոփի-փեյսթ» արած արտահայտություններով հիմա փորձում է վրեժխնդիր լինել»,- ահա այսպես արձագանքեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ընդդիմադիրների այն հայտարարություններին, թե «Հայաստանում գրեթե 37 թիվն է՝ բռնաճնշումներ են քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, խոշտանգումներ են, ազատ խոսքն է ճնշվում, ՏԻՄ-երի նկատմամբ են ճնշումներ»։

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ երեկ բողոքի ակցիայի էին գնացել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության առջև, ուր հայտարարեցին, թե թե միջազգային կառույցները պաշտպանում են իշխանություններին՝ աչք փակելով բռնաճնշումների վրա։ Կարեն Անդրեասյանը նրանց փոխարեն ներողություն հայցեց միջազգային գործընկերներից․

«Ես երեկ հետևում էի դեսպանատան առաջ եղած ակցիային․ ես ուզում եմ ներողություն խնդրել բոլորիս անունից մեր միջազգային գործընկերներից, որովհետև սա նման է այն իրավիճակին, երբ հյուր է գալիս ինչ-որ մեկի ընտանիք, և ընտանիքում ներքին բախումներ-վեճեր են, և դու հյուրի վրա սկսում ես հարձակվել, որովհետև քո տանը վեճ կա։ Անկախ նրանից, թե ով՝ ինչքան է մեղավոր, ամոթալի և անհարիր է գնալ և վիրավորել մեր երկրում հյուր եկած դիվանագետներին, դիվանագիտական ներկայացուցիչներին այդպիսի անպատվաբեր խոսքեր հղել։ Վիրավորել դեսպանին, որ ինչ է թե՝ նա չի կատարում քո քաղաքական քմահաճույքները, դա սահմաններ է անցնում, որից պետք է զգույշ լինել»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։