Ո՞վ է Քոչարյանին համոզել, որ ինքը կարող է երկիր քայքայելուց խոսել․ ճիշտ կլինի՝ սուս մնա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

-Հեղափոխությունից հետո երբ նախկին իշխանության ներկայացուցիչներ կանգնում են դատարանի առաջ, բացի նրանից, որ հիվանդանում են և միջնորդություններ են ներկայացնում ազատվելու, նաև նրանց պաշտպաններն ու այն քաղաքական թիմերը, որ նրանց աջակցում են, հայտարարում են այս իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների մասին: Ձեր գնահատմամբ՝ այսօր դատական համակարգն ո՞ւմ է ծառայում՝ նախկի՞ն իշխանությանը, այսօրվա՞ իշխանությանը, օրենքի՞ն: Այսօր ընդդիմադիր ուժը, որի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն է, կալանավորված մարդկանց անուններ է տալիս՝ Առուշ Առուշանյան,Մանվել Փարմազյան, Նարեկ Մանթաշյան, Գառնիկ Իսագուլյան, և նշվում է. «Նրանք իրենց քաղաքական հայացքների համար են կալանավորվել: Սա իրավական խայտառակության նոր նշաձող է, քայքայվում է պետությունը»: Պարո՛ն Բարսեղյան, Ձեր կարծիքով՝ սրանք քաղաքական հետապնդումնե՞ր են, թե՞ ոչ:

-Քոչարյանի՞ խոսքերն են:

-Այո:

-Տեսնես ո՞վ է իրեն համոզել, որ ինքը կարող է բարձրաձայն խոսել երկրի քայքայվելու, իշխանական համակարգի քանդվելու մասին: Հավանաբար չեն կարողացել իրեն բացատրել, որ ճիշտ կլինի՝ ինքը մի քիչ սուս մնա, որովհետև իր ասած ամեն նման արտահայտության դեմ շատ մարդիկ տասնապատիկն ունեն դնելու, և ինքը դրա տակից չի կարող դուրս գալ:

Իսկ դատական համակարգը նախկինում ենթարկվել է «Բաղրամյան 26-ին»-ին, հեղափոխությունից հետո մի կողմից ենթարկվում է նրան, ով իրենց՝ դատավորներին նշանակել է այդ պաշտոններում, և նրանց մի մասը շարունակում է «բարեհաջող» դատավարել, մյուս մասը փորձում է ինքնուրույնության նշաններ ցույց տալ… Ես պետք է փոխանցեմ շատերի լուրջ կասկածն այն մասին, որ դատական համակարգը ստվերից կառավարվող մի իշխանական համակարգ է, որը չի ենթակվում ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանությանը, ո՛չ էլ, խոշոր հաշվով, արդարադատություն է իրականացնում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան