«Խուլի զրույց համրի հետ»․ Մոսկվայում հանդիպել են ՌԴ ու Մեծ Բրիտանիայի ԱԳ ղեկավարները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայում հինգշաբթի օրը՝ փետրվարի 10-ին, տեղի է ունեցել Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Լիզ Թրասի հանդիպումը, գրում է ՏԱՍՍ-ը։

Լավրովն Ուկրաինայում իր բրիտանացի գործընկերոջ հետ զրույցը որակել է որպես «խուլի զրույց համրի հետ»։

«Գիտե՞ք, մենք այսօր մանրամասն խոսեցինք այս մասին։ Ճիշտն ասած, ես հիասթափված եմ, որ խոսակցությունը մեզ մոտ խուլի զրույց համրի հետ ստացվեց,  կարծես լսում ենք, բայց չենք ընկալում։ Համենայնդեպս, մեր մանրակրկիտ բացատրություններն, ընդհանուր առմամբ, ընկել են անպատրաստ հողի վրա»,- ասել է նա։

Նախարարները քննարկել են նաև ռուս-բելառուսական «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունները, որոնք այսօր մեկնարկել են Բելառուսում։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինա ՌԴ ներխուժման դեպքում Հյուսիսային հոսք-2-ը չի հանձնվի շահագործման։

«Եթե Ռուսաստանի ներխուժումը լիներ Ուկրաինա, ուկրաինացիները կկռվեին, դա երկար, երկարատև հակամարտություն կլիներ: Ուկրաինայի դաշնակիցները կոշտ պատժամիջոցներ կկիրառեին կոնկրետ կառույցների և անհատների դեմ», – ասել է նա:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ ինքը եկել է Մոսկվա՝ քննարկելու այլ ուղիներ, որոնք Ռուսաստանը կարող է ընտրել այս ուղղությամբ։

Բացի այդ, Թրասն ասել է, որ ՆԱՏՕ-ն առաջարկներ է պատրաստել, որոնք պատրաստ են քննարկել Ռուսաստանի հետ։

Տաթև Ֆռանգյան