ԵՄ-ն Ռուսաստանին պաշտոնապես պատասխան է ուղարկել եվրոպական անվտանգության վերաբերյալ

Լուրեր

21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ արտաքին ծառայությունը պաշտոնապես Ռուսաստանին է փոխանցել իր կոլեկտիվ պատասխանը Ռուսաստանի արտգործնախարարության՝ եվրոպական երկրներին ուղղված եվրոպական անվտանգության վերաբերյալ նամակին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությանը։

«Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովն ընդունել է Եվրոպայի արտաքին քաղաքականության Անվտանգության և պաշտպանական քաղաքականության հարցերով ծառայության տնօրեն Յոննիկե Բալֆորթին, ով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից փոխանցել է նրա նամակը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների անունից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նրանք նշել են, որ այս փաստաթուղթը պատասխան է 2022 թվականի հունվարի 28-ին անվտանգության անբաժանելիության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ղեկավարի նամակին, որն ուղարկվել է մի շարք եվրոպական երկրների, ԱՄՆ-ին և Կանադային։

Հաղորդագրության բովանդակությունը չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ նախօրեին ԶԼՄ-ները գրում էին, որ Եվրամիությունը նամակ է ուղարկելու Ռուսաստանին՝ կոչ անելով կրճատել զորքերի թիվը Ուկրաինայի հետ սահմանի մոտ և նոր բանակցություններ վարել անվտանգության վերաբերյալ։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հունվարի 26-ին պատասխանել են Ռուսաստանի Դաշնությանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ։

Տաթև Ֆռանգյան