Հնդկաստանում ուսանողները զանգվածային բողոքի ցույցեր են իրականացնում՝ հիջաբ կրելու արգելքի պատճառով․ եղել են բախումներ

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանի Կարնատակա նահանգում ուսումնական հաստատությունները ժամանակավորապես փակվել են հիջաբ կրելու արգելքից հետո զանգվածային բողոքի ցույցերի բռնկման պատճառով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հունվարին վեց մահմեդական ուսանողներ մեկշաբաթյա բողոքի ցույց են անցկացրել այն բանից հետո, երբ ուսումնական հաստատությունում նրանց արգելել են հիջաբ կրել:

Անցյալ շաբաթ նահանգի այլ քոլեջներ ևս սկսեցին արգելել հիջաբն այն բանից հետո, երբ որոշ հինդու ուսանողներ սկսեցին պահանջել, որ իրենց թույլատրվի կրել ավանդական զաֆրանի գույնի շալեր:

Շաբաթ օրը Կարնատակա նահանգի իշխանությունները հրամայել են քոլեջներին միջոցներ ձեռնարկել, որպեսզի ուսանողները չկրեն «հավասարությունը և հասարակական կարգը խախտող հագուստ»:

Մուսուլման ուսանողները հայտարարել են, որ ոտնահարվում է կրոնի ազատության իրավունքը և դիմել են նահանգի Գերագույն դատարան։

Ուսանողները պնդում են, որ որոշ քոլեջներում «կրոնական ապարտեիդ» է իրականացվում, որտեղ հիջաբ կրող կանանց թույլատրվում է սովորել, սակայն նրանց դասավանդում են առանձին դասարաններում:

Որոշ քոլեջներում մահմեդական ուսանողները ենթարկվել են ագրեսիվ հարձակման: Որոշ վայրերում ուսանողների միջև բախումները վերաճել են բռնության, ոստիկանները ուժ են կիրառել և օդ կրակել։


Երեքշաբթի օրը նահանգի գլխավոր նախարար Բասավարաջ Ս. Բոմմայը երեք օրով դադարեցրել է դպրոցների և քոլեջների աշխատանքը և կոչ արել ուսանողներին և ուսուցիչներին պահպանել խաղաղություն և ներդաշնակություն:

Տաթև Ֆռանգյան