Արևմուտքի «մեգաֆոնային դիվանագիտությունը» վնասում է Ուկրաինային․ Չավուշօղլու

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Ուկրաինայում Ռուսաստանի մոտալուտ ագրեսիայի մասին պնդումների շուրջ Արևմուտքի կողմից բորբոքված ոգևորությունը հարվածում է Ուկրաինային, ներառյալ այս երկրի տնտեսությանը: Այս կարգի «մեգաֆոնային դիվանագիտությունը» չի նվազեցնում լարվածության մակարդակը տարածաշրջանում և հեռու է իրականությունից։ Այս մասին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Անադոլու գործակալությունը։  Արեւմուտքի «մեգաֆոնային դիվանագիտությունը» վնասում է Ուկրաինային։

Նրա խոսքով, Թուրքիան իր միջնորդական ջանքերում գիտակցում է, որ խնդրի արագ լուծում չի լինի։
«Միևնույն ժամանակ, այս փուլում կարևոր են քայլերը էսկալացիայի մակարդակը նվազեցնելու և վստահության մթնոլորտ ստեղծելու համար։ Իրավիճակն այնքան սարսափելի չէ, որքան պատկերում են Արևմուտքում, բայց նաև լուրջ է»,- ընդգծեց նա։

Թուրք նախարարը նշել է, որ Անկարայի դիրքորոշումը չափազանց բաց և հստակ է. «Թուրքիան, որպես լավ հարաբերություններ ունեցող երկիր թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ, դեմ է առճակատման նոր փուլին մի տարածաշրջանում, որտեղ արդեն իսկ շատ հակամարտություններ կան։ Մենք քայլեր ենք ձեռնարկում իրավիճակը լիցքաթափելու համար. կողմերի հետ շփումները շարունակվում են։ Այս շփումներից մի քանիսի մասին հանրությունը տեղեկացված է։ Դիվանագիտական խողովակներով ջանքեր են գործադրվում»։

Չավուշօղլուն հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին այցը Կիև։

«Նախ պետք է նվազեցնել լարվածության ինտենսիվությունը, ապա քայլեր ձեռնարկել երկարաժամկետ կայունություն ապահովելու համար»,- ասել է թուրք նախարարը։

 

Տաթև Ֆռանգյան