Մակրոնը Բայդենին պատմել է Մոսկվա և Կիև կատարած իր այցերի մասին

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Էմանուել Մակրոնը և Ջո Բայդենը բանակցություններ են վարել Ֆրանսիայի ղեկավարի Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերից հետո։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Քննարկել են նախագահ Մակրոնի վերջին հանդիպումները Ռուսաստանում և Ուկրաինայում: Նրանք նաև խոսել են շարունակական դիվանագիտական և զսպման ջանքերի մասին, որոնք ձեռնարկվում են մեր դաշնակիցների և գործընկերների հետ սերտ համագործակցությամբ` ի պատասխան Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի շարունակվող ռազմական կուտակումների», – ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ վարչակազմի խոսնակ Ջեն Փսակին նույնպես ճեպազրույցում ասել է, որ այս շաբաթվա ընթացքում Բայդենը կզրուցի մի շարք այլ եվրոպացի գործընկերների հետ։ Միաժամանակ նա ասել է, որ Վաշինգտոնը դեռ չի որոշել՝ որքանով են հաջողվել Մակրոնի այցերը Մոսկվա և Կիև, սակայն ԱՄՆ իշխանությունները նշում են, որ Ռուսաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկում լարվածության թուլացման համար։

Փսակին նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Բելառուսի կողմից զորավարժությունների անցկացումը ԱՄՆ-ը համարում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրմանն ուղղված գործողություններ։

«Դա, իհարկե, անհանգստացնում է մեզ, բայց ես չեմ կանխատեսի, թե դա ինչ է նշանակում ներխուժման առումով», – ասել է նա:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի այցը Ուկրաինա 24 տարվա մեջ առաջին անգամ տեղի է ունեցել փետրվարի 8-ին՝ Մոսկվայում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հաջորդ օրը։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Մոսկվայում նա հասել է Ուկրաինայի շուրջ ճգնաժամի դեէսկալացիային։

 

Տաթև Ֆռանգյան