Պարոն Միրզոյան, որպես ծխելը թարգել պատրաստվող, ի՞նչ տեղեկություն ունեք. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում քննարկվում է Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին նախագիծը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը քաղաքական լուրջ որոշում է կայացրել ծխախոտի ու դրա փոխարինիչների սահմանափակումների վերաբերյալ:

Նա նշեց, որ ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման ու կանխարգելման մասին օրենքի պահանջներով պետք է սահմանվեն նաև ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը:

«Մեր խնդիրն է լինել հնարավորինս արագ արձագանքող, որ նոր հայտնվող արտադրատեսակների վերաբերյալ նույնպես տարածեն տեխնիկական կանոնակարգերը: Մենք սահմանափակում ենք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումն ու կարծում ենք, որ սա կարևոր ներդրում է ՀՀ մարդկային կապիտալի ու մարդկանց առողջության մեջ», – ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ հունվարի 1-ին արգելված է ծխախոտի գովազդը խանութներում և հանրային վայրերում: Վարչապետ հավելեց, որ խանութում մարդու աչքը չպետք է տեսնի, որ ստենդի հետևում ծխախոտ կա դրված:

«Պարոն Միրզոյան, որպես ծխելը թարգել պատրաստվող, ի՞նչ տեղեկություն ունեք»,- ասաց վարչապետը: Արարատ Միրզոյանն էլ հետաքրքրվեց, թե մասնագիտացված ծխատոտի խանութներում ո՞նց է իրականացվում վաճառքը, վարչապետն արձագանքեց, թե կապ չունի՝ որտեղ է, ծխախոտի գովազդ չպետք է լինի:

Մանրամասները՝ տեսանյութում: