«Կարո՞ղ է զբոսաշրջիկին մի հատ էլ առաջարկենք՝ սգո սրահ այցելի»․ կփակվեն Գյումրու կենտրոնում գործող սգո սրահները․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Գյումրու կենտրոնական հատվածում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում և Շիրակացի փողոցում՝ Շիրակի մարզային քննչական վարչության հարևանությամբ գործող սգո սրահները կփակվեն։  Դրանք չեն համապատասխանում  Գյումրու համայնքապետարանի կողմից տարեվերջին սահմանած չափորոշիչներին։ 

Համայնքապետարանը թե՛ բանավոր և թե՛ գրավոր ծանուցումներ է ուղարկել  տերերին ու ժամանակ տվել՝  կամ ազատել տարածքները, կամ դրանք վերակազմավորել և օգտագործել այլ նպատակով (խանութ և այլն)։ Այս մասին տեղեկացրեց Գյումրու համայնքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Ըստ ճարտարապետի, սգո սրահները ոչ միայն տեղաբաշխվածությամբ, այլև շենքերի կառուցվածքով  չեն համապատասխանում  սահմանված  նորմերին։ Նա Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ  Գյումրու համայնքապետարանի կողմից սահմանվել են շենք-շինություններին ներկայացվող չափորոշիչները, թե որ շենքերը կարող են օգտագործվել որպես սգո սրահներ և որտեղ կարող են դրանք տեղաբաշխված լինել։

«Չափորոշիչների համաձայն, կենտրոնում չեն կարող գործել սգո սրահներ, դրանք  հասարակական վայրերից, բնակելի տներից, դպրոցներից պետք է լինեն նվազագույնը 100 մետր հեռավորության վրա։  Եթե 100 մետրը չի ապահովվում, պարտադիր պետք է լինի բնակիչների համաձայնությունը։ Ըստ չափորոշիչների, սգո սրահներում սառնարաններ պետք է լինեն, սենյակներ, ավտոմեքենաների կայանման տեղեր, ամեն «բուդկա» չեն կարող դնել ու դարձնել սգո սրահ։ Հետո, դրանք չպիտի երևան որպես առաջին գիծ, այսինքն՝ չպիտի լինեն փողոցի վրա, տեսանելի վայրում, թաքնված վայրերում պետք է լինեն։ Իսկ մեր մատնանշած սգո սրահները  ցուցադրական վայրերում են՝ Շիրակի մարզային քննչական վարչության հարևանությամբ, մյուսն էլ Շառլ Ազնավուրի հրապարակում է՝ Բարեկամության այգու մոտ է։ Ի՞նչ եք կարծում , եթե վաղը Բարեկամության այգին կառուցեն, զբոսաշրջիկն  այգում ման գալուց հետո մի հատ էլ պիտի գնա սգո սրա՞հը նայի»,-ասաց ճարտարապետը։ 

Հենրիկ Գասպարյանի փաստմամբ, բազմաթիվ բողոքներ են ստացել քաղաքացիներից վերոհիշյալ  սգո սրահների՝ տվյալ տեղանքներում  գործելու հետ կապված։ 

 «Դրանք անհարմարություններ են ստեղծում բնակիչների համար, սգո սրահները պիտի քաղաքի ծայրամասերում գործեն։ Միանշանակ արգելելու ենք դրանց գործունեությունը, խելամիտ ժամանակ կտրամադրենք այլ վայր տեղափոխելու համար », -հավելեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ 

Արմիկ Մովսիսյան