Ես ոչ թե 1, այլ 4 ժառանգորդ ունեմ․ Փաշինյանը՝ Միրզոյանի՝ իր ժառանգորդը լինելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
Բոլորը

Խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը կարծիք հայտնեց, որ վերջերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է Նիկոլ Փաշինյանի փոխարեն պատասխանում մի շարք առանցքային հարցերի՝ նրա հետ պատասխանատվություն կիսելով հետագա իրադարձությունների համար:

«Ձեր պահվածքով հաստատում եք, որ ներթիմային, ներկուլիսային զրույցները, որ Նիկոլ Փաշինյանը Ձեզ է պատրաստում՝ որպես իր ժառանգորդ, իրականությունից այդքան էլ հեռու չեն»,-նշեց Խամոյանը՝ դիմելով Արարատ Միրզոյանին և պահանջեց նրանից «որպես Փաշինյանի ժառանգորդ» արձագանքել Ադրբեջանի նախագահի հոխորտանքերին:

Ամբիոնին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը և նշեց. «Ուզում եմ տեղեկացնել,որ ես ոչ թե մեկ, այլ՝ 4 ժառանգորդ ունեմ՝ Մարիամ Նիկոլի Փաշինյան, Աշոտ Նիկոլի Փաշինյան, Շուշան Նիկոլի Փաշինյան և Արփի Նիկոլի Փաշինյան»:

Ագնեսա Խամոյանն արձագանքեց, որ նկատի ունի իշխանության ժառանգությունը և հավելեց, որ իր հարցն ուղղված էր Արարատ Միրզոյանին.

«Դուք փաստորեն հնարավորություն չեք ընձեռում ձեր ԱԳ նախարարին, որը ձեզ հետ պատասխանատվություն է կիսում կարևոր, անվտանգային, ռազմավարական հարցերում, պատասխանելու իր մասին հնչած հարցին»:

Մանրամասները՝ տեսանյութում: