Փաշինյանը հրապարակեց 44-օրյա պատերազմից հետո անհետ կորածների թիվը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությասն պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ իր հեռավար հանդիպման մասին, մասնավորապես՝ ի՞նչ հարցեր են քննարկվել, և արդյո՞ք պայմանավորվածություններ են ձեռք բերվել գերիների և անհետ կորածների խնդրի լուծման վերաբերյալ:

«Քննարկվող կարևոր հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը: Դուք գիտեք, որ այդ հանդիպումից հետո 8 հայ գերի վերադարձավ հայրենիք: Ուզում եմ իմ գնահատանքի խոսքը հնչեցնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործադրած ջանքերի առիթով:

Մենք խոսել ենք և՛ առաջին պատերազմում անհետ կորածանձանց ճակատագրի մասին, և՛ 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագրի մասին: Ադրբեջանն անընդհատ խոսում է Արցախյան առաջին պատերազմում շուրջ 4 հազար անհետ կորածների մասին, բայց հայկական կողմը ևս ունի անհետ կորածները. 777 անհետ կորածներ ունենք։

Փորձ է արվում ներկայացվել, որ հայկական կողմը քայլեր չի ձեռնարկվել, բայց վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանին է փոխանցվել առաջին Արցախյան պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին։ Առաջիկա օրերին ևս 2 մարմին կփոխանցենք»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս գործընթացը սկսվել է դեռևս 2020 թ.-ի սկզբից։ Նա հավելեց, որ ակնկալում է, որ ոչ միայն առաջին պատերազմում, այլև 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում կհաջողվի համագործակցություն հաստատել, և արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել: «44-օրյա պատերազմից հետո մենք ունենք գտնվելու վայրը անհայտ համարվող 217 անձ»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: