Պապիկյանը խոստացավ զբաղվել պատերազմից հետո հաշմանդամության կարգ չունեցող անձանց խնդրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, խոստացավ զբաղվել պատերազմում վիրավորված, սակայն հաշմանդամության կարգ չունեցող անձանց խնդիրներով:

Պատգամավորը ներկայացրեց մի իրավիճակ, որին ականատես է եղել վերջերս մարզային այցելությունների ժամանակ Արարատի մարզում, սակայն շեշտեց, որ խնդիրը համակարգային է։

Պապիկյանն ասաց, որ այդ խնդրով կզբաղվեն, որպեսզի հասկանան, թե ինչ պատճառով վիրավորում ստացած զինծառայողը հաշմանդամության կարգ չի ստացել։ Նախարարի խոսքով` հնարավոր է վնասվածքը փոքր է կամ այնպիսին է, որ բժշկական միջամտությամբ հնարավոր կլինի արագ չեզոքացնել։

«Անձամբ կզբաղվեմ դրանով։ Իսկ եթե հարցը համարում եք համակարգային, այսինքն` այն անձինք, որոնք խնդիրներ ունեն ու հաշմանդամության կարգ չունեն, կարող ենք միասին զբաղվել սրանով ու լուծում գտնել։ Չեմ կարծում, որ անլուծելի հարցեր են, ՀՀ պաշտպանության նախարարը իրավասու է նաև անհատական որոշումներ ընդունել»,- նշեց Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: