Ճանապարհների ապաշրջափակման նախագիծն անվանում ենք «Հայկական խաչմերուկ»․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

«Ավտոճանապարհների ապաշրջափակման և երկաթուղիների շահագործման նախագիծը մենք անվանում ենք «Հայկական խաչմերուկ», որովհետև մենք, ըստ էության, այստեղ գործ ունենք հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք խաչմերուկի հետ, և այդ խաչմերուկի գործարկումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման և, ընդհանրապես ,Հայաստանի ֆինանսատնտեսական կարողությունների հզորացման առումով»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ 2021 թ. դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած եռակողմ հանդիպումից հետո ինքը հայատարել է այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման, վերականգնման մասին, և վերադառնալուց անմիջապես հետո տվել է համապատասխան հանձնարարականներ, և նաև աշխատանքային խումբ է ձևավորել, որն արդեն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով, և նաև վերջերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում հանդիպում է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի ՌԴ համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովի հետ, քանի որ այժմ քննարկվում են տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման և ֆինասավորման ու կառուցման աշխատանքները:

«Այս ընթացքում կա նաև մի կարևոր գործողություն, որն անհրաժեշտ է կատարել. Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը երկկողմ կամ եռակողմ ֆորմատով դե յուրե պետք է դառնա պայմանավորվածություն, թղթին արձագանագրվի և ստորագրվի, և, եթե անհրաժեշտություն լինի՝ խորհրդարանում վավերացվի: Սա կարևոր նյուանս է»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, վարչապետը նշեց. «Դրանց հետ կապված մենք ձևակերպել ենք առաջարկներ, այդ առաջարկները փոխանցել ենք ադրբեջանական կողմին, ՌԴ, միջազգային մեր գործընկերներին, և Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես մենք պատրաստ ենք իրագործել նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթացը»: