ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցն Արցախ կկայանա՞, թե՝ ոչ

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Եվորապական խորհրդի նախագահ Շառլ Միշելի փետրվարի 4-ին տեսակապով կայացած հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր առաքելությունն ուղարկի Հայաստան ու Ադրբեջան։ Նշենք, որ Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտից հետո պաշտոնական Բաքուն ամեն կերպ խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքն Արցախ ու գրավյալ տարածքներ։ Միջազգային կազմակերպությունն էլ դեռ հստակ տեղեկություն չի տալիս առաքելության հնարավոր այցի վերաբերյալ։

«Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ՝ 1954 թվականի կոնվենցիայի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելության համար պայմաններ ստեղծելու համար։ Այդ նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն ողջունում է բոլոր օգտակար գաղափարներն ու նախաձեռնությունները, ինչպես տարածաշրջանային կազմակերպությունների, այնպես էլ առանձին երկրների կողմից։ Այդ տեսակետից կարող են դիտարկվել փետրվարի 4-ի հանդիպմանն առաջ քաշված գաղափարները։ Այդ գաղափարները գնահատվելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Հայաստանի ու Ադրբեջանի լիակատար համագործակցությամբ», – ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը պատասխանել են կառույցից։

Թվում է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը հնարավոր է դառնում պաշտոնական Բաքվի նկատմամբ միջազգային ճնշումների արդյունքում, այնուամենայնիվ, իրավիճակն այնքան էլ հստակ չէ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները նախագահի ու ԱԳՆ մակարդակով հայտարարում էին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի շուրջ բանակցությունները վերջին փուլում են, սակայն որոշ ժամանակ անց կրկին մեղադրանքներ էին հնչեցնում կառույցի հասցեին ու խոչընդոտում այցը։

Էմմա Չոբանյան