Ստոլտենբերգը կողմ է արտահայտվել Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելուն

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կողմ է արտահայտվել Ուկրաինայի և Վրաստանի առաջնորդներին Դաշինքի հաջորդ գագաթնաժողովին հրավիրելու օգտին, որը նախատեսված է հունիսին։ Համապատասխան հայտարարությունը Ստոլտենբերգն արել է Vanguardia թերթին տված հարցազրույցում, գրում է Korrespondent-ը։

«Կարծում եմ, որ դա լավ վայր է գործընկերների հետ հանդիպելու համար, բայց կարծում եմ, որ մենք պետք է որոշենք կոնկրետ ձեւաչափը», – ասել է նա։

Հունիսի 29-30-ը Մադրիդում տեղի կունենա ՆԱՏՕ-ի՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով հաջորդ հանդիպումը ։ Դրա մասնակիցները կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կդիտարկեն Դաշինքի ամրապնդման հարցերը և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները անվտանգության ոլորտում։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան առաջարկել էր ՆԱՏՕ-Ուկրաինա բանակցություններ վարել։ Դաշինքը պետք է ցույց տա, որ Ուկրաինան և Վրաստանը չեն թողնվել բախտի ողորմությանը, կարծում է Լեհաստանի ղեկավարը։

Իսկ հունվարին նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է Ուկրաինայի հնարավոր մասնակցությունը հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Տաթև Ֆռանգյան