«Հասկացանք, որ Ձեր ծնունդն է»․ Գեղամ Մանուկյանը զրկվեց 1 նիստում ելույթ ունենալու իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ճիշտ եք, ամեն ինչ վերջ ունի։ Կոռուպցիայի դեմ պայքարում մեր քաղաքական թիմը առաջնորդվում է հենց դրանով՝ վերջ տալու այն երևույթներին, որով առաջնորդվում էին այս կողմում նստած մեր գործընկերները»,- ԱԺ-ում իր ելույթն այսպես սկսեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ դիմելով խորհրդարանական ընդդիմությանը։

«Ես երբեմն, որ լսում եմ ձեր ելույթներն, ինձ մոտ հարց է առաջանում՝ ո՞ր երկրի մասին եք խոսում դուք։ Որովհետև, երբ ես շփվում եմ մեր քաղաքացիների հետ և որ լույս են տեսնում տարբեր զեկույցներ Հայաստանի մասին, նրանք անգամ աղերս չունեն այն երևույթների հետ, որի մասին պարբերաբար խոսում են այս կողմում գտնվող մեր գործընկերները»,- ասաց պատգամավոր Սոնա Ղազարյանը անդրադառնալով ԵԽԽՎ ժողովրդավարության զեկույցում տեղ գտած դրույթներին, որին ընդդիմության ներկայացուցիչը դեմ քվերակեց։

Պատգամավորն ընդդիմադիր գործիչներին խորհուրդ տվեց վերադառնալ իր մատնանշած իրականություն՝ ընդգծելով, որ ընդդիմության ստեղծած իրականությունը ընտրությունների ժամանակ վերջիններիս լրիվ այլ տեղ է տարել։

Սոնա Ղազարյանի ելույթից հետո ընդդիմության որոշ գործիչներ աղմուկ բարձրացրին դահլիճում:

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նկատողություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։

«Պարոն Մանուկյան, հասկացանք, որ ձեր ծնունդն է այսօր, բայց խնդրում եմ տեղից չարձագանքել»,- ասաց Հակոբ Արշակյանը: Մանուկյանը նախազգուշացում ստացավ:

Գեղամ Մանուկյանը շարունակեց տեղից արձագանքել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթի ժամանակ և զրկվեց 1 նիստում ելույթ ունենալու իրավունքից:

Մանրամասները՝ տեսանյութում։