Սա նոնսենս է և խոսում է կուլիսներում առկա իրավիճակի մասին. Ռուստամյանը՝ Լուկաշենկոյի խոսքերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

Բելառուսի նախագահի հայտարարությունը նոնսենս է. նման հայտարարությունով չպետք է հանդես գա առնվազն գործընկեր պետությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահի հայտարարությունը Հայաստանի մասին:

«Բնական է, որ նման հայտարարություններ չպետք է լինեն։ Սա նոնսենս է միջազգային դիվանագիտական պրակտիկայում, սկանդալային դրվագներից մեկը։ Բայց պատճառները պետք է փնտրենք մեր մեջ։ Մենք թույլ ենք տալիս այդպես քամահրանքով խոսել մեզ հետ։ Եվ միայն Լուկաշենկոն չի դա անում։ Հարևան երկրի նախագահը նսեմացնում և վիրավորում է մեր պետությանը, մեր երկրի ղեկավարին։

Երբ մենք ասում էինք, որ Հայաստանը կորցրել է սուբյեկտությունը, այլևս հեղինակություն չունի, որպեսզի պաշտպանի իրեն և ստիպի հաշվի նստել իր հետ, հիմա տեսնում ենք, որ դա իրականություն է։ Սրանք հետևանքներն են։

Լուկաշենկոն այն օդիոզ անձնավորություններից մեկն է, որոնք ասում են այն, ինչ մտածում են՝ հաշվի չառնելով՝ կարելի է նման բառապաշար կիրառել, թե ոչ։ Բայց դա վկայում է ներքին,լուրջ խնդիրների և այն մասին, թե ինչ է տեղի ունենում կուլիսների հետևում»,- նշեց է Ռուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: