Ինչո՞ւ է Թունյանի «ատամը ցավում»․ Մանուկյանը հեգնեց՝ կարող է ընդդիմության ելույթներից լինել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստան» խմբակցությունը ԱԺ քննարկմանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է չեղարկել բալային համակարգը, քանի որ սահմանադրությունն արգելում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության միջոցի կիրառումը:

ԱԺ նիստում հիմնական զեկուցող Գեղամ Մանուկյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց, երբ բալային համակարգը չէր ներդրվել՝ 2017-ին մահացել է վթարներից 279 քաղաքացի, 2018-ին՝ 343 քաղաքացի, 2019-ին՝ 341, հետո ներդրվեց բալային համակարգը ու 2021-ին Հայաստանի ճանապարհներին մահացել է արդեն 368 քաղաքացի, այսինքն՝ ավելի շատ, քան մինչև բալային համակարգը ներդնելն էր:

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանն այսպիսի հարց ուղղեց. «Առավոտյան, երբ ես եկա ԱԺ, իմ ատամը չէր ցավում, հետո ձեր նախագծից, քննարկումից հետո իմ ատամը սկսեց ցավալ, կարո՞ղ ենք ենթադրել, որ ատամիս ցավը պայմանավորված է ձեր նախագծով»:

Թունյանն այս հարցով փորձեց ընդգծելու, որ 2017-ին ու 2021-ին վթարների թիվը մեջբերելը կապ չունի բալային համակարգի արդյունավետության հետ, քանի որ այլ հանգամանքներն էլ պետք է հաշվի առնել:

Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Կարծում եմ, ուղիղ կապ ունի: Առավոտյան, երբ դուք եկաք ԱԺ, մտածում էիք, թե Ճանապարհային օրենսգրքում այս փոփոխությունը պետք է լինի, բայց մեկ էլ նկատեցիք, որ Աղվան Վարդանյանը ներկայացրել է նախագիծ, որի դեմ դժվար է խոսել, Արմեն Ռուստամյանը երկրի համար կարևոր հարց բարձրացրեց, որ ՀՀ-ն չի կարողանում դիմագրավել բոլոր մարտահրավերներին ու որպես իշխանական պատգամավոր՝ կարող է այդ հոգեվիճակում ատամի ցավ լինի, ստամոքսի ցավ»:

Թունյանն արձագանքեց. «Վարսավիրին հարցնում են՝ քաղցկեղն ինչի՞ց է առաջանում, ասում է՝ տանը սափրվելուց: Այսինքն, այդ կեղծ պատճառահետևանքային կապերը միշտ մարդկանց մոլորության մեջ են գցում»:

Մանրամասները՝ տեսանյութում: