88 երեխայի խնամք է կազմակերպվել 61 ընտանիքում, խնամատար ընտանիքներ չկան միայն Վայոց ձորի մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում տարեցտարի ավելանում է խնամаտար ընտանիքներ ուղղորդվող երեխաների թիվը: 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 88 երեխայի խնամքը կազմակերպվել է 61 խնամատար ընտանիքում: Այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը նշեց, որ նշված ցուցանիշը վկայում է դրական դինամիկայով գործընթացի մասին:

«Խոսելով շուրջ 9 տասնյակ երեխաներին մասին՝ մենք կարող ենք փաստել, որ նրանք, այդ պահին չունենալով կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորման հնարավորություն, օգտվել են ընտանիքում ապրելու իրավունքի իրացումից և տեղավորվել են խնամատար ընտանիքներում: Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին խնամատար ընտանիքներում խնամք և դաստիարակություն է ստացել 17, 2019 թվականին՝ 50, 2020-ին 78 և 2021-ին՝ 88 երեխա՝ 61 ընտանիքում»,- ասաց Անահիտ Հովհաննիսյանը:

Հատկանշական է այն, որ այս տարիների ընթացքում փոփոխվել է մասնագիտացված խնամատարության ընտանիքում խնամք ստացող երեխաների թիվը: Եթե 2018 թվականին 2 մասնագիտացված խնամատար ընտանիք է եղել է, ապա 2021-ին՝ 7: Մասնագիտացված խնամատար ընտանիքներում խնամք և դաստիարակություն են ստանում ծանր և առողջական խնդիրներ ունեցող երեխաները:

Անահիտ Հովհաննիսյանն ընդգծեց, որ խնամատարությունը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված կարևորագույն միջոցառումներից է, որը նոր փուլ տեղափոխվեց 2019 թվականից սկսած, երբ կառավարության որոշմամբ սահմանվեցին խնամատարության գործընթացի նոր կարգավորումներ:

«Այն կարևոր միջոցառումներից մեկն է, որը մեզ օգնում է, երբ մենք խուսափում ենք երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնել շուրջօրյա խնամքի հաստատություններում: Հնարավորություն ենք ընձեռում երեխաներին կամ կարճաժամկետ, կամ երկարաժամկետ խնամատարության միջոցով դաստիրակություն ստանալ խնամատար ընտանիքում»,- ասաց Անահիտ Հովհաննիսյանը:

Մինչ խնամատարություն ստանձնելը, ընտանիքներն անցնում են համապատասխան վերապատրաստում: Նաև հնարավորություն է ընձեռվում ընթացքում ստանալ համապատասխան խորհրդատվություն: Ընտանիքները մենակ չեն երեխայի խնամքի ու դաստիարակության հարցում: Պետությունը տրամադրում է նաև ֆինանսական աջակցություն: Տարեցտարի նկատվում է նաև խնամատար ընտանիք դառնալու ցանկություն ունեցողների թվի ավելացում: Անահիտ Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին միայն Վայոց ձորի մարզն է, որտեղ չկան ոչ մասնագիտացված, ոչ էլ սովորական խնամատար ընտանիքներ: Մնացած բոլոր մարզերում կան: Նույնիսկ կան ընտանիքներ, որոնք պատրաստ են մի քանի երեխաների խնամք ստանձնել:

Անահիտ Հովհաննիսյանը նշեց, որ բարեփոխման անհրաժեշտություն ունի այս ոլորտը: Նախատեսվում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են այս ոլորտում մի շարք մեխանիզմների լավարկմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: