Ապրումներս աննկարագրելի են․ վերադարձած գերիները խոսել են ծնողների հետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Ֆրանսիայի դրոշով օդանավն այսօր վայրէջք կատարեց Զվարթնոց օդանավակայանում՝ իր հետ բերելով 8 հայ ռազմագերիներին։

Օդանավակայանում Եվրամիության ու Ֆրանսիայի դրոշներն էին ծածանվում, գերիների հերթական խումբը վերադարձվել է հենց նրանց ջանքերի շնորհիվ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 4-ին էր տեսակապով հանդիպում անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թե ինչի շուրջ էին բանակցել կողմերը,այդ օրը մանրամասներ չհրապարակվեցին, պայմանավորվածության էությունը հայտնի դարձավ այսօր։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիները՝ Սարգիս Թարզյանը, Վարդգես Բալայանը, Արմեն Պետրոսյանը, Արթուր Բաբայանը, Հմայակ Սարգսյանը,Գուրգեն Գալոյանը, Գրիգոր Կյուրեղյանն ու Վաղարշակ Մալոյանը հայրենիքում են։ Նրանցից 4-ը գերեվերավել էին նոյեմբերի 16-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած արյունալի բախումներից հետո, որի ժամանակ հայկական կողմն ունեցավ 6 զոհ, 32 գերեվարված։ Վերադարձած գերիներից 4-ն էլ Շիրակի մարզից էին, որ գերեվարվել էին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հին Թաղերի ու Խծաբերդի հատվածից։ Նրանց ծնողները, լուրն իմանալուն պես, Երևան են շտապել, մեզ հետ զրույցում նրանք դեռ ճանապարհին էին։

Բոլոր տղաներն անմիջապես տեղափոխվել են բուժզննման, նրանց առողջական ու հոգեբանական վիճակի մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարակվում, բայց վերադարձից առաջ դեռ Բաքվում նրանց հանդիպել են նաև Կարմիր Խաչի ներկայացուցիչները։ Սա արդեն երկրորդ դեպքն է, որ գերիները վերադարձվում են Եվրոպական խորհրդի միջնորդությամբ։ Գերիների նախորդ՝ 10 հոգանոց խմբի վերադարձը հաջորդեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպմանը։

Գերիների վերադարձի կապակցությամբ գրառումներ են արել նաև Եվրամիության խորհրդի ու Ֆրանսիայի նախագահները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան