Ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը. հայտնի են չեմպիոնները

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Փետրվարի 1-ից 6-ը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում կայացել է ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունը: Տղամարդկանց մրցումներին մոտ 130 ծանրորդ է մասնակցել, ովքեր 5 օր շարունակ 10 քաշային կարգերում պայքարել են Հայաստանի չեմպիոնի կոչման համար․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Առավել հետաքրքիր է ստացվել գերծանր քաշային ծանրորդների պայքարը, ովքեր մրցահարթակ են դուրս եկել փետրվարի 6-ին: Համառ պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրր, 22-ամյա Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 442 կգ արդյունքով: Այս քաշային կարգում արծաթե մեդալը նվաճել է Գոռ Մինասյանը՝435 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սիմոն Մարտիրոսյանը (430 կգ):

Երկրի չեմպիոնի կոչմանն արժանացել են նաև Մացիկ Հակոբյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (92 կգ) , Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Սամվել Գասպարյանը (109 կգ):

Ավելի վաղ հայտնել էինք՝ մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք:

6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում նվաճել Հայաստանի չեմպիոնությունը:

Հայաստանի չեմպիոններ են դարձել նաև Նատալիա Սարգսյանը (45 կգ), Գյուլնարա Տիգրանյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Վալենտինա Մովսիսյանը (64 կգ), Մարիամ Միքայելյանը (71 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (87+ կգ):

Կանանց ստուգատեսին 35 մարզուհի է մասնակցել: