ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ Ուկրաինայի շուրջ հակամարտությունում ՌԴ հնարավոր գործողությունների մասին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ռուսաստանի ուղղակի ներխուժումը հարևան երկիր Ուկրաինայի շուրջ հակամարտության զարգացման տարբերակներից մեկն է միայն։ Նման դիրքորոշում է հայտնել Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյքոբ Սալիվանը ABC, NBC և Fox News հեռուստաալիքների եթերում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ Մոսկվան կարող է դիմել կիբերհարձակումների, Դոնբասի բռնակցման, կամ գնալ լայնամասշտաբ ներխուժման։ Հարձակումը կարող է տեղի ունենալ ինչպես առաջիկա օրերին, այնպես էլ առաջիկա շաբաթներին, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Իրադարձությունների նման զարգացումը սպառնում է Ուկրաինային հսկայական թվով մարդկային կյանքերի կորստով, ասել է Ջոզեֆ Բայդենի խորհրդականը։

Բայց Վաշինգտոնը կարծում է, որ հակամարտության սրումը ռազմավարական առումով թանկ կարժենա Ռուսաստանին, այդ թվում՝ թույլ չի տալ գործարկել «Հյուսիսային հոսք 2» գազատարը, ասել է նա։ Մոսկվան միանգամայն կարող է ընտրել նաև դիվանագիտության ճանապարհը, հավելել է Սալիվանը։

Նախօրեին մի շարք ամերիկյան և համաշխարհային լրատվամիջոցներ, վկայակոչելով ԱՄՆ բանակի և հետախուզական գործակալությունների տվյալները, հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնությունը ուկրաինական սահմանի մոտ գտնվող շրջաններում կենտրոնացրել է ռազմական անձնակազմի և միջոցների 70 տոկոսը, որոնք անհրաժեշտ են լայնածավալ հարձակման համար։ Փետրվարի կեսերին, ըստ ԱՄՆ-ի, Ուկրաինայի մերձակայքում ռուս զինվորների թիվը կարող է հասնել 150 հազարի: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ դիտարկում է բոլոր սցենարները, վստահ են ԱՄՆ հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները։

Տաթև Ֆռանգյան