Խնամիներն ու բարեկամները չեն կարող նշանակվել դպրոցի տնօրեն կամ վարչական ղեկավար․ ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում քննարկվում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախագծի հիմնական փոփոխությունները:

Նրա խոսքով՝ վերանայվել է հանրակրթական ծրագրի սահմանումը, որոշ խմբագրական փոփոխություններ են արվել: Տևական ժամանակ քննարկվել ու քննադատության էին արժանացել դպրոցների կառավարման հարցում փոփոխությունները.

«Քննարկեցինք պետական ուսումնական հաստատության գործունեության ղեկավարման ձևաչափը, մասնավորապես՝ ուսումնական գործընթացի և վարչատնտեսական գործընթացի մասով: Հստակ ամրագրվել ենք, որ վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է ուսումնական հաստատության համակարգողը կամ լիազոր մարմնի կողմից պատվիրակված իրավաբանական անձը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով…

Հստակեցվել են նաև խորհրդի գործառույթները, ներառվել նոր գործառույթներ, մասնավորապես, խորհուրդը լիազորված մարմնին նաև առաջարկություններ կարող է ներկայացնել ուսումնական հաստատության գործունեության բնագավառին, խնդիրներին համապատասխան ու հստակեցվել է, թե որ դեպքերում կարող են տնօրենին անվստահություն հայտնել: Հիմք կարող են ընդունվել լիազոր մարմնի սահմանած կատարողական ցուցանիշները: Այսինքն, զարգացման ծրագրին հետևելու են կատարողական ցուցանիշներով ու այդ ցուցանիշները չկատարելու դեպքում կարող է անվստահության գործընթաց սկսել:

Մանկավարժի որակավորման պահանջը տնօրեն դառնալու համար վերանայել են ու ամրագրել կրթության ոլորտի բարձրագույն կրթության պահանջ: Կարևոր հստակեցում է արվել, թե ինչպես է լինելու տնօրենի ընտրելու մրցույթը»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև ընդգծեց, որ հստակ թվարկվել են տնօրենի ու համակարգողի լիազորություններն ու պարտավորությունները. «Ներառել ենք շահերի բախման գործընթացը կանխելու դրույթը, որ նույն պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չեն կարող առաջադրվել, նշանակվել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք»:

Մանրամասները՝ տեսանյութում: