Լեհաստան է ժամանել 1700 ամերիկացի զինվորական

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

ԱՄՆ-ից Լեհաստան է ժամանել 1700 հոգանոց լրացուցիչ զորակազմ՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու համար։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, գրում է korrespondent-ը։

«Մենք հետևողականորեն ամրապնդում ենք Լեհաստանի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունը: 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զինծառայողները հենց նոր վայրէջք կատարեցին Ռզեսով քաղաքի օդանավակայանում»,- գրել է նա Twitter-ում:

ՊՆ ղեկավարի խոսքով՝ ամերիկացի զինվորները կգործեն Լեհաստանի հարավարևելյան հատվածում՝ Ուկրաինայից ոչ հեռու. «Այս վայրը գրավում է ոչ միայն մեր, այլև ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ուշադրությունը»։

«ԱՄՆ-ի լրացուցիչ ուժերի անհապաղ ժամանումը լավագույն պատասխանն է ՆԱՏՕ-ի արևելյան թևի առջև ծառացած սպառնալիքներին: Դա նաև ապացուցում է, որ դաշնակիցների պարտավորություններին շատ լուրջ են վերաբերվում, սա«միասին ավելի ուժեղ» կարգախոսի լավագույն ապացույցն է», – կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Մարիուշ Բլաշչակը։

Նա հավելել է, որ լրացուցիչ ամերիկյան ուժերը կամրապնդեն Լեհաստանի և ամբողջ դաշինքի պաշտպանությունը՝ կապված Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի ագրեսիվ գործողությունների հետևանքով ահագնացող ճգնաժամի հետ։
2017 թվականից ի վեր Լեհաստանում ռոտացիոն սկզբունքով տեղակայվել է մոտ 4000 ամերիկացի զինվորական։

 

Տաթև Ֆռանգյան