Մեկնարկել է ՀՅԴ-ի 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Երևանում մեկնարկեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկա էին Հայաստանի ու Արցախից խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը:

Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անցած ճանապարհի մասին պատմող ֆիլմով: Ներկայացվեցին  կուսակցության գործունեության տարբեր շրջափուլերը՝ ազգային ազատագրական պայքարի կազմակերպում ու առաջնորդում, հայկական հարցի վրա եվրոպական երկրների ուշադրության սևեռում, հայ բնակչության ինքնապաշտպանություն, կամավոր բանակ և այլն:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանի խոսքով` տասնամյակների ավանդույթ է ամեն տարի նշել ՀՅԴ-ի օրը: Դա առիթ է արժևորելու անցած ճանապարհը, խոսելու բացթողումների, չարված գործերի մասին:

«Առիթ է նաև հանրայնացնելու Դաշնակցության մոտեցումները և տեսակետները առանցքային հարցի վերաբերյալ: 1890 թվականին հիմք դրվեց մի կազմակերպության, որին վճռորոշ դեր էր վիճարկվել կատարել հայ ժողովրդի պատմության մեջ: Դաշնակցության պատմությունն անհնար է տարանջատել հայ ժողովրդի պատմությունից: Պայքարի ու նվիրումի անմնացորդ 131 տարիների ընթացքում Դաշնակցությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի ու հայության ազատագրության դատին»,-ասաց Իշխան Սաղաթելյանն՝ ընդգծելով, որ Դաշնակցությունը եղել է ,կա և լինելու է այն ուժը, որը հավատարիմ է հային ու հողին:

Ըստ նրա՝ Դաշնակցությունը անցյալ ունեցող, ներկայով ապրող ու ապագայի տեսլականով կազմակերպություն է:

«1999-2009 թվականները և 2016-2018 թվականները Դաշնակցությունը տարբեր ձևերով մաս է կազմել իշխանությանը: Մենք ոչ միայն լավ կռվել գիտենք, այլև՝ կառուցել: Ժամանակն է լծվել պետականաշինության գործին: Շատ է խոսվում այդ տարիների և՛ ձեռքբերումների, և՛ բացթողումների մասին: Մենք մեր ուժերով, համահայկական կառույցով և՛ Հայաստանում, և՛ Արցախում մասնակցել ու մեր նպաստն ենք բերել երկու պետականությունների կառուցմանը»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը: