Արթուր Գրիգորյանին կհուղարկավորեն քաղաքային պանթեոնում

Լուրեր

10.12.2025 | 18:26
Խորհրդարանում հյուրընկալվել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը
10.12.2025 | 18:15
 Տղամարդը հայհոյել է, հարվածել քննիչին ու բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ․ ՀԿԿ
10.12.2025 | 18:07
Փաշինյանն այցելել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն
10.12.2025 | 18:00
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվին դժգոհությանը//Սամվել Ալեքսանյանի ընտանիքը նոր արտոնության համար է դիմել․ ԼՈՒՐԵՐ
10.12.2025 | 17:51
Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Սաակաշվիլի
10.12.2025 | 17:42
200 հզ դոլարանոց տունը ի՞նչ է, որ 10-20 տարի հետո չունենամ. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 17:38
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ առաջիկայում կսահմանազատվի հայ-ադրբեջանական սահմանի ևս մեկ հատված
10.12.2025 | 17:33
Բաքուն լավատեսորեն է տրամադրված 2026թ․ Երևանի հետ խաղաղության գործընթացի առաջընթացի նկատմամբ
10.12.2025 | 17:27
Դատախազությունը կբողոքարկի Սուրեն Մանուկյանի կալանքը տնային  կալանքով փոխելու որոշումը
10.12.2025 | 17:25
Ջոկովիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի չեմպիոնին
10.12.2025 | 17:18
Որ ընկերությունը և ինչ գնով է զարդարելու ամանորյա Տաշիրը
10.12.2025 | 17:08
2024-ի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում 7 հաղորդում է ներկայացվել Դատախազություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 16:57
Վաշինգտոնն ու Կիևը խաղաղության ծրագրի շրջանակում քննարկում են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը՝ արդեն 2027 թվականին. The Washington Post
10.12.2025 | 16:46
Ուկրաինան ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող նավ է կալանել. այն Ղրիմից գյուղատնտեսական արտադրանք էր տեղափոխում
10.12.2025 | 16:34
ՊՆ արտաբյուջետային հաշիվը փակվում է․ գումարի մնացորդը կփոխանցվի ՀՀ պետական բյուջե
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ։

Հայ մշակութասեր հանրությունը անդառնալի կորուստ է կրել. փետրվարի 4-ին 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը:

Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958 թ. հուլիսի 31-ին: 1965-75 թթ. սովորել է Երևանի թիվ 34 միջնակարգ դպրոցում: Զուգահեռ սովորել է Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև` կոմպոզիցիայի դասարանում: 1976-78 թթ. եղել է Օրջոնիկիձեի շրջանի պիոներ պալատի էստրադային խմբի ղեկավարը: 1975-79 թթ. սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1981-83 թթ. և 1987 թ.-ից դասավանդել է «Հայհամերգի» էստրադային ստուդիայում: 1983-84 թթ. աշխատել է գեղագիտական կենտրոնում:

1984-91 թթ. սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում: 1985-88 թթ. եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ: 1992 թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994 թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: 1994 թ. հիմնադրել է Հայաստանի երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է եղել մինչև կյանքի վերջը: 1995-98 թթ. եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը, 2001 թ.-ից՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թ.-ից` խորհրդատու:

Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը: Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի էստրադային կուրսը: Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ:

Արթուր Գրիգորյանը ազգային երաժշտարվեստի անխոնջ պահապաններից էր, հայկական երաժշտարվեստի զարգացման և տարածման նվիրյալ: Նրա հիմնադրած երաժշտական կրթօջախի ավանդույթների կրողներն ու շարունակողները այսօր մշակութային լայնածավալ գործունեություն են իրականացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բոլոր հայ գաղթօջախներում:

Արթուր Գրիգորյանը պարգևատրվել է Հայաստանի և Արցախի պետական պարգևներով և մրցանակներով: 1996 թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005 թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008 թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 2003 թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, 2011 թ.` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման:

Անգնահատելի է Արթուր Գրիգորյանի ներդրումը Արցախի մշակութային կյանքի զարգացման գործում։ Նա իր ստեղծագործություններով կերտել և հաջորդ սերունդներին է փոխանցել իր անհավատալի խորը և մեծ սերը դեպի Արցախ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գտնվելով Արցախում՝ իր ներկայությամբ և կատարումներով կանգնած է եղել հայ զինվորների կողքին, ինչով ոգեշնչել և գոտեպնդել է նրանց՝ բարձրացնելով ազատամարտիկների մարտական ոգին:

Արթուր Գրիգորյանը բոլորի հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, երգարվեստի տաղանդավոր վարպետ, մանկավարժ, հայկական մշակույթի երախտավոր:

Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 5 -ին՝ ժամը 17:00-20:00-ը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00-ը, նույն վայրից:

Հուղարկավորությունը՝ քաղաքային պանթեոնում: