ԱՄՆ-ի 50-ից ավելի կոնգրեսականներ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել դադարեցնել F-16-երի վաճառքը Թուրքիային

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի ավելի քան 50 կոնգրեսականներից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին և Գաս Բիլիրակիսին՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջելով արգելափակելու չորրորդ սերնդի F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը  Թուրքիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Փետրվարի 4-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված նամակում ասվում է.  «Մենք խստորեն կոչ ենք անում մերժել Թուրքիայի խնդրանքը՝  նոր F-16-երի և արդիականացման սարքավորումների վերաբերյալ, և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Էրդողանի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար: Միացյալ Նահանգները չպետք է հետագայում որևէ աջակցություն ցուցաբերի Թուրքիայի զինված ուժերին, քանի դեռ նախագահ Էրդողանը շոշափելի քայլեր չի ձեռնարկել՝ դադարեցնելու իր ապակայունացնող գործողությունները և միջազգային իրավունքի խախտումները երկրում և արտերկրում»:

Նամակում շեշտվել է՝ նախադեպը ցույց է տալիս, որ Էրդողանը չի փոխի իր վարքագիծը, քանի դեռ ԱՄՆ-ն չի օգտագործել իր դիվանագիտական բոլոր գործիքները, այդ թվում՝ տնտեսական նպատակային պատժամիջոցները:

Բայդենի վարչակազմին ուղղված նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ջեյք Օչինկլոսը, Թոնի Կարդենասը, Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլին, Ջիմ Կոստան և այլք:

2020 թվականի սեպտեմբերի 29-ինԹուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել էր հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, որի օդաչուն, ցավոք, զոհվել էր: